Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Ինչպես վերացնել խռմփոցը բնական եղանակով. tert.am

Ինչպես վերացնել խռմփոցը բնական եղանակով. tert.am

Թարմ մրգերից և բանջարեղենից կարելի է հյութ պատրաստել և ըմպել քնելուց առաջ, ինչը կօգնի հանգիստ քնել: Ինչպես ներկայացնում է naturalcuresandhomeremedies.com-ը` օգտակար բնական հյութեր պատրաստելիս պետք է հավասարակշռել մրգերի և բանջարեղենի չափաբաժինը:

Հաճախ մրգի փոխարեն պետք է ավելի շատ բանջարեղենից հյութ պատրաստել, հատկապես` խոլեսթերինի, շաքարի մակարդակի կամ բարձր ճնշման հետ կապված խնդիրների դեպքում: 

Աղբյուրն այս անգամ հյութի բաղադրատոմս է առաջարկել, որն օգնում է վերացնել խռմփոցը և կարգավորում է քնի որակը: Այն պատրաստելու համար անհրաժեշտ է.

  • կոճապղպեղ (1 կտոր),
  • ¼ կիտրոն,
  • 2 գազար,
  • 2 խնձոր:


Պատրաստման եղանակը. պարզապես պետք է միասին հարել այս բաղադրիչները և ըմպել ստացված հյութը:

Եթե խռմփոցը անհանգստացնում է ամեն օր, խորհուրդ է տրվում սննդակարգից բացառել ալկոհոլն ու յուղային ուտեստները, ինչպես նաև կաթնամթերքը` երեկոյան ժամերին:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. www.sleepnet.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ